Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ինչից են վախենում հանրապետականները

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Նոր Հայաստան» ճակատի հայտարարությունների կապակցությամբ հայտարարել է, որ իրավապահները չպետք է ձեռքները ծալած նստեն և սպասեն, որ տեղի ունենա քաշքշուկ ժողովրդի հետ: Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանը» հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ից սկսում է իշխանափոխության գործընթաց և քաղաքացիական անհնազանդության կոչ է անում՝ հայտարարելով նաև, որ եթե իշխանությունները ուժ կիրառեն խաղաղ ակցիաների հանդեպ, իրենք ոչ թե կնահանջեն, այլ կպատասխանեն:

Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները վկայում են իշխանական համակարգում որոշակի անհանգստության մասին: Այն մասին, որ համակարգը այնքան էլ համոզված չէ, որ կարող է դիմադրել, եթե տեղի ունենա հասարակական մոբիլիզացիա, և այնքան էլ համոզված չէ, որ այդ մոբիլիզացիան կարող է տեղի չունենալ: Եվ ըստ այդմ՝ Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է կանխարգելել գործողությունները և չթողնել, որ բանը հասնի ժողովրդի հետ բախման: Այլ կերպ ասած՝ Բաղդասարյանը խոսում է, այսպես ասած, առաջնորդների հանդեպ միջոցներ ձեռնարկելու մասին՝ երևի թե նկատի ունենալով, օրինակ, ապրիլի 24-ի տարբերակը, երբ 24-ից մի քանի օր առաջ պարզապես ձերբակալվեցին ու կալանավորվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մի քանի առաջատար անդամները: Դրանից հետո շարժումն, ըստ էության, մարեց, և թեև չհայտարարվեց դրա ավարտի կամ անարդյունավետության մասին, սակայն փաստ է, որ այն այլևս չկա, և չկա նաև հայտարարված արդյունքը:

Եվ այս տեսանկյունից «Նոր Հայաստանի» առաջ, իհարկե, կանգնած է հարցը՝ ի՞նչ կանի նոր ճակատը այս անգամ, երբ իշխանությունները կիրառեն նույն մարտավարությունը և դեկտեմբերի 1-ից առաջ որևէ պատրվակով նորից ձերբակալեն այս անգամ արդեն «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդներին: Ի՞նչ մեխանիզմ է աշխատելու այս դեպքում՝ կրկնվելո՞ւ է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման պատմությունը, թե՞ կան նմանօրինակ զարգացումից խուսափելու երաշխիքներ, մեխանիզմներ: Կգնա՞ն իշխանությունները նմանօրինակ քայլի: Ակնհայտ է, որ իշխանությունները կգնան ցանկացած քայլի, որն անհրաժեշտ կհամարեն իշխանությունը պահելու համար: Իհարկե, նրանց համար առավել նախընտրելին այն քայլերն են, որոնք հնարավորինս քիչ աղմկոտ կլինեն և զերծ կլինեն ֆիզիկական ուժի կիրառումից կամ դրա հնարավորինս փոքր ծավալներ կենթադրեն: Եվ առավել ևս այս տեսանկյունից անկասկած է, որ եթե նկատվի «Նոր Հայաստանի» մոբիլիզացիոն որևէ ներուժ, ապա ապրիլի 24-ի նախօրեի կրկնությունը կդառնա շատ հավանական:

Վահրամ Բաղդասարյանը պարզ ասում է, որ չպետք է բանը հասցնել ժողովրդի դեմ ուժի կիրառման անհրաժեշտության: Սա չի նշանակում, որ իշխանությունը կանգ կառնի դրա առաջ, սակայն, իհարկե, իշխանությունները հասկանում են, որ դա նրանց համար անկասկած ռիսկային է՝ և՛ բուն օպերացիայի արդյունքի, և՛ դա հաջողելու դեպքում էլ արդեն արտաքին քաղաքական ծանր խնդիրների տեսանկյունից: Այս առումով, իշխանություններն իրենց անելիքը գիտեն և այդ մասին, փաստորեն, հայտարարում են բավական հստակ: Իսկ գիտե՞ իր անելիքը նոր հռչակված ճակատը, որովհետև եթե չկա իշխանությունների առաջ դրվելիք նոր խնդիր, ապա պատմության կրկնության դեպքում սուր քննադատության և գնահատականների նոր ալիքը, մեծ հաշվով, արդեն որևէ նշանակություն չի ունենալու:

Այս ամենին զուգահեռ, սակայն, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները կարող են լինել նաև վկայություն մեկ այլ բանի՝ իշխանական համակարգում փոխադարձ անվստահության: Առաջին իսկ արձագանքում նկատվում է որոշակի խուճապ, ինչը կարող է գալ ոչ այնքան բուն շարժման մասին հռչակումից, որքան իշխանական համակարգի ներսում հնարավոր սաբոտաժների վախից, որոնք կարող են պայմանավորված լինել իշխանության ներսում առկա շահերի բախման սուր իրողություններից, տարբեր թևերի միջև լուռ, բայց բավական կոշտ մրցակցությունից: Եվ գուցե դա է նաև Վահրամ Բաղդասարյանին ստիպում բարձրաձայնել ներքին այդ տագնապները՝ հասկանալու համար, թե ինչքանով է կուռ ներիշխանական համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում