Կանադայի երկրորդ ամենաերիտասարդ վարչապետ Ջասթին Թրյուդոն համացանցի նոր սիրելիներից է: Հատկապես նրանով հիանում են կանայք, գրում է The Mirror-ը:
Պարբերականը վարչապետի ընտանիքին անվանել է «ամենասեքսուալ քաղաքական դինաստիան Քենեդիի ժամանակներից ի վեր»: Թրյուդոյի հայրը ևս երկրի վարչապետ է եղել 1968-1984-ին:
Համացանցի օգտատերերը Թրյուդոյին կնքել են «ամենասեքսուալ քաղաքական գործիչ» անվամբ:
Հանրաճանաչություն է հավաքում այն տեսագրությունը, որտեղ 43-ամայ վարչապետը պարում է ժողովրդական երաժշտության ներքո India Canada Association միջոցառման ժամանակ Մոնռեալում:
Վարչապետի կինը, ումից նա 3 երեխա ունի, նախկին հաղորդավարուհի և ֆոտոմոդել Սոֆի Գրեգուարն է:
Քննարկման առարկա է նաև նրա դաջվածքը: Պատկերված է երկրագունդը` Հայդ ագռավի ներսում: