Saturday, 27 06 2026
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

Բելաջիոյի Գրիշը թվերով է խոսում. մամուլ

Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, սակայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ, չհետևելով իրենց առաջնորդին, երեկ եկել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Ս. Սարգսյանի երդմնակալությանը: Աժ հատուկ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության անդամներ՝ Արագած Ախոյանը, Գուրգեն Արսենյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Արմեն Ավետիսյանը, Մուրադ Գուլոյանը, Գրիգորի Մարգար յանը (Բելաջիոյի Գրիշ), Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ), Մուշեղ Պետոյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Գրիգոր Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը երդմնակալության ավարտից հետո զրուցեց Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) հետ:

Պարոն Մարգարյան, ԲՀԿ առաջնորդն ու ղեկավար կազմը կարծես թե որոշել էին չմասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Ինչո՞ւ Դուք որոշեցիք ներկա գտնվել այդ արարողությանը:

– Բացարձակ ոչ մի որոշում չի եղել չմասնակցելու:

Այսինքն՝ Աժ հատուկ նիստին մասնակցությունը Ձեր անձնակա՞ն որոշումն է:

– Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չեմ հասկանում, թե որտեղից են նման ինֆորմացիա տարածում, երևի չար լեզուներն են դրա մասին ասել, չգիտեմ:

Դուք անձամբ շնորհավորե՞լ էիք Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններից հետո:

– Ես անձամբ չէի շնորհավորել, քանի որ չի եղել հարմար ժամանակահատված շնորհավորելու համար:

Փաստորեն, ԲՀԿն և՞ս ընդունում է, որ Ս. Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:

– Կներեք, բայց ես իմ անունից եմ խոսում, այո՛, իհարկե, ընդունում եմ ու վերջ: Հիմա այստեղ Ազգային ժողովի նիստ էր, ու ես եկել եմ նիստին մասնակցելու: Հիմա Դուք գտնում եք, որ ես այդ նիստին չպիտի՞ գամ:

Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հեռացավ Հայաստանից ու Ձեզ հետ միասին չմասնակցեց երդմնակալության արարողությանը:

– Ես խնդրում եմ ղեկավարի հետ կապված հարցերն ուղղեք ղեկավարին: Ես այդ հարցին չեմ պատասխանի, Ձեր հարցերն ուղղեք իրեն:

Ձեզ դո՞ւր է գալիս այսօրվա Հայաստանը, որտեղից մարդիկ արտագաղթում են, ու ըստ «Գելափ»-ի ներկայացրած տվյալների՝ մնացողների 40 տոկոսն էլ ցանկանում է հեռանալ: Ժողովուրդն այսօր Ազատության հրապարակում պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը:

-«Գելափ»-ի տվյալները, դա… հիմա, որ Դուք ասում եք՝ արտագաղթում են, մենք հակառակը չենք ասում, բայց ժողովրդի մի զանգված, որ ընտրել է ընդդիմադիր թեկնածուին, իրենք իրենց թեկնածուի համար են գնացել այնտեղ: Դուք ինքներդ էլ գիտեք, թե նախագահական ընտրությունների ժամանակ ինչքան ձայներ է հավաքել, հիմա եթե դրա մի 10 տոկոսը գնա այնտեղ, կլինի մի մեծ բանակ ժողովուրդ:

Որպես գործարար՝ Ձեզ գոհացնո՞ւմ է այսօրվա Հայաստանի վիճակը, Դուք կարողանո՞ւմ եք Ձեր բիզնեսները «ծաղկեցնել»:

– Ես բիզնեսմեն չեմ, Աժ պատգամավորը բիզնեսմեն չի կարող լինել, ես բիզնեսներ չունեմ: Ասեմ Ձեզ, բնական է, որ ես 100 տոկոսով գոհ չեմ կարող լինել, բայց տեսնում եմ, որ օրեցօր վիճակն ավելի է լավանում: Վերցրեք ինֆորմացիան, թե ինչ աճ է ունենում, դրանք հո հորինովի բանե՞ր չեն, դրանք թվեր են, որոնք իրականությունն են:

Եթե ամեն ինչ այդքան լավ է, այդ դեպքում ինչո՞ւ է Աժ ԲՀԿ խմբակցությունը մշտապես դժգոհում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու կառավարության աշխատանքից:

– Խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին այդ հարցն ուղղեք:

Ինչո՞ւ, Դուք խմբակցության հետ որևէ կապ չունե՞ք:

– Կապ ունեմ, բայց ես իմ անունից եմ պատասխանում, ես չեմ խոսում խմբակցության անունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում