Մեր աղբյուրների պնդմամբ` ՀՀ Պետեկամուտների կոմիտեն վերջերս Toyota ընկերության Հայաստանի ներկայացուցչությանը պատվիրել է 50 ավտոմեքենա, որի շուրջ, նույնիսկ, համապատասխան պայմանագիր է կնքնվել ՊԵԿ-ի և ընկերության միջև։ Օրերս, 8 ավտոմեքենա ստանալուց հետո, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրահանգով դադարեցվել է գործարքը, և պայմանագրով նախատեսված մյուս 42 ավտոմեքենաները այլևս ՊԵԿ-ը չի ստանալու:
Հիշեցնենք, որ Toyota մեքենաների հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է` Սեդրակը:











































