Ռուսական Tvernews.ru կայքի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ռուսաստանի Տվեր քաղաքում մոտ 200 հայեր հավաքվել են Սուրբ Հարություն եկեղեցու մոտ` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն Տվերում բնակվող ադրբեջանցիները սադրանքի են դիմել` քաղաքում թուրքական դրոշով երթ կազմակերպելով:
Հենց թուրքական դրոշի պատճառով տեղի է ունեցել մեծ ծեծկռտուք, ինչի արդյունքում վիրավորվել է 8 մարդ, ձերբակալվել` 23-ը: Նշվում է, որ ծեծկռտուքին յուրաքանչյուր կողմից մասնակցել է մոտ 60 մարդ:










































