Որոշ հետերոսեքսուալ զույգերի հարաբերություններն այնքան ներդաշնակ են լինում, որ նրանք բառացիորեն կարողանում են կարդալ միմյանց մտքերը և զգալ հույզերը:
Այսպես ասած՝ «6-րդ զգայարանն» ամբողջությամբ բացատրելի է գիտական տեսանկյունից: Սիրո պատճառով օրգանիզմում տեղի ունեցող քիմիական գործընթացները նպաստում են հուզականության, մտավոր և ֆիզիկական մերձեցմանն այնքան, որ զուգընկերներն առանց խոսքերի կարող են հասկանալ միմյանց, ինչպես նաև կռահել, թե ինչ է մտածում իրենց սիրելին:










































