ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում գոյություն ունի մի ընկերություն, որն իր հաճախորդներին անմոռանալի զվարճություններ է պարգևում:
Extreme Kidnapping ընկերության հիմնադիր Ադամ Սինքն ասել է, որ իր աշխատակիցների ծառայությունները հարմար կլինեն նրանց, ովքեր ունեն ավելորդ մի քանի հարյուր դոլար և իսկական հանցագործությանը մասնակցելու ցանկություն:
Ընկերությունն առաջարկում է սցենարի մի քանի տարբերակ՝ հաճախորդը կարող է լինել գաղտնի գործակալ, մագնատի որդի կամ անցորդ, որին գանգստերներն այլ մարդու տեղ են ընդունում:
Առևանգողները ևս պատվիրատուի ցանկությամբ են: Պատվիրատուին կարող են առևանգել դահիճները կամ մերկապարուհիները:
Այս ամենով, սակայն, փորձությունները չեն վերջանում: Հաճախորդը պետք է ընտրի զենք, որը պետք է կիրառի գաղտնի համարանիշ, ապրանքի կամ մարդու գտնվելու վայրն իմանալու համար:
Բացի այդ, այսպես ասած, զոհը կարող է նաև զվարճանալ ցանկանալ: Նման դեպքերի համար Սինքը նախօրոք պայմանավորվում է հաճախորդի հետ, ով պետք է արտահայտություն արտաբերի (ինչը Federal Post-ին հայտնի չէ):






































