Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարների մոտ է վերադարձել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բանակցեց ոստիկանների հետ, ապա դիմեց քաղաքացիներին, որ սադրանքների չենթարկվեն, ու հանրահավաքը տանեն «սիրով ու այդ սերը հաղթելու է»:
Ր.Հովհաննիսյանը հայտարարեց, որ այժմ ոստիկանները բացելու են ճանապարհը, և քաղաքացիները մայթով գնալու են Բաղրամյան 26-ի մոտ. «Հայ ժողովուրդը վեւրածննդի մեջ է, ես թույլ չեմ տալու, որ այդ վերածնունդը որևէ մեկը վերցնի՝ ոչ նախկին իշխանություն, ոչ էլ սադրիչներ: Ով ուզում է, քանի ես դեռ կամ, դուք գործ չունեք այստեղ»:
Րոպեներ առաջ Ր.Հովհաննիսյանին մոտեցավ ոստիկանապետ Վովա Գասպարյանը և բանակցելուց հետո նա հեռացավ:








































