AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն գտնվում է Վալենսիայի հիվանդանոցներից մեկում:
Հանրահայտ նախկին ֆուտբոլիստը և մարզիչը հիվանդանոց է եկել որդու ուղեկցությամբ: Նա պետք է հետազոտվի: Նախնական տեղեկությունների համաձայն` դի Ստեֆանոն հիվանդանոցում կանցկացնի շուրջ 2 օր:
2005 թվականի ձմռանը 86-ամյա նախագահը սրտի նոպա է ունեցել Վալենսիայում և վիրահատվել է տեղի հիվանդանոցներից մեկում, որտեղ այժմ պարբերաբար հետազոտություն է անցնում:
Դի Ստեֆանոն 20-րդ դարի երրորդ մեծագույն ֆուտբոլիստ է ճանաչվել` ՖԻՖԱ-ի վարկածով: 2000 թվականից նա զբաղեցնում է «Ռեալ»-ի պատվավոր նախագահի պաշտոնը, որի կազմում հանդես է եկել 1953-1964 թվականներին:







































