«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալ»-ի մասին:
«Միայն բացառիկ մարդիկ են հավատում «Բարսա-ի հաղթանակին, սակայն մենք Մադրիդ ենք գնում միայն հաղթելու համար: Ակնհայտ է, որ «Ռեալ»-ն այս պահին գերազանցում է «Բարսելոնա»-ին:
Եթե «Սանտյագո Բերնաբեո»-ում «Բարսա»-ն մտածի միայն դրական արդյունքի մասին, ապա մենք կպարտվենք: Մեզ համար կարևորը շատ գոլեր խփելն է»,- հայտարարել է Գվարդիոլան:









































