Ամուսինների միջև հարաբերությունների ազատությունը հիմնականում երաշխավորում է երկարատև և երջանիկ ամուսնություն հոլիվուդյան աստղերի կյանքում:
Երբ Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթի ամուսնությունը ճգնաժամի մեջ էր, Ուիլը՝ Ջադայի համաձայնությամբ, նրան դավաճանում էր այլ կանանց հետ, ինչն ունեցավ իր ադյունքները: Այժմ նրանց ընտանիքը Հոլիվուդում ամենակայուններից է: Այս մասին HuffPo Live-ին տված հարցազրույցում ասել է Ջադան:
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները ևս աչքի են ընկնում այս առումով: Ըստ շրջանառվող լուրերի՝ դերասանուհին խոստովանել է, որ հավատարմությունն առողջ հարաբերությունների երաշխիք չէ, և ոչինչ չպարտավորեցնող սիրախաղը չի կարող խարխլել հարաբերությունները:
Դեմի Մուրը և Էշթոն Քեթչերը ևս ազատ ամուսնության կողմնակիցներ էին: Ըստ որոշ տվյալների՝ նրանց անկողնում եղել են նաև 3-րդ անձինք: Սակայն երբ Դեմին իմացավ Էշթոնի դավաճանության մասին, առանց վարանելու լքեց նրան:









































