«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է «Յուվենթուս»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Մենք գիտենք, որ բարդ կլինի: Իհարկե, լավ արդյունք ենք գրանցել սեփական հարկի տակ անցկացրած առաջին խաղում: Մեզ համար կարևոր էր նաև ազգային առաջնությունում տարած հաղթանակը: Միշտ հաճելի է, երբ հաջողություն ես գրանցում, այնուհետև պատրաստվում հաջորդ խաղին:
Հուսանք, որ 11 մետրանոցներին գործը չի հասնի: Ցանկանում ենք հաղթանակ տանել: Մենք պատրաստ ենք անգամ հետխաղյա 11 մետրանոցների տարբերակին»,- նշել է Նոյերը:









































