Ավստրալիական դոլարը կդառնա 3-րդ դրամական միավորը, որը հնարավոր կլինի օգտագործել Չինաստանի հետ առևտրի ժամանակ: Այս քայլը կնպաստի չինական դրամական միավորի միջազգայնացմանը, ինչպես նաև Ավստրալիայի և Չինաստանի միջև առևտրի ընդլայնմանը:
«Ավստրալիայի բանկերը, կենսաթոշակային հիմնադրամները և ֆինանսական ընկերությունները մեծ առավելություններ կստանան Չինաստանում: Դա լավ նորություն է չինական տնտեսության և ավստրալիական տնտեսության համար»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը:
Ներկայումս յուանի հնարավոր է փոխել ԱՄՆ դոլարի կամ ճապոնական յենի:
Չնայած որ Չինաստանը շարունակում է յուանի միջազգայնացումը՝ քննադատները նրան մեղադրում են իր դրամական միավորի կուրսի իջեցման մեջ:









































