Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսին արքայազն Ֆիլիպը ներկա կգտնվեն երկրի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բուքինհեմյան պալատի հաղորդագրությունը:
«Երկաթե լեդիի» հուղարկավորությունը վերջին 50 տարվա ընթացքում բրիտանացի քաղաքական գործչի հետ հրաժեշտի առաջին արարողությունը կդառնա, որին ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի թագուհին: Վերջին անգամ նա 1965թ. ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությանը:










































