Նորվեգիայի կառավարությունը որոշել է Սերբոտենում՝ Տյուրիֆյորդ լճի ափին, որտեղ գտնվում է Ուտյոա կղզին, տեղադրել հուշարձան՝ նվիրված Անդերս Բրեյվիկի զոհերի հիշատակին:
Հուշարձանի տեղադրման ժամկետը դեռ հայտնի չէ, քանի որ անհրաժեշտ է հարթել շատ ձևականություններ, առաջին հերթին՝ հողի վարձակալության հարցը:
Սակայն մոտ ապագայում կհայտարարվի հուշարձանի լավագույն դիզայնի մրցույթ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այն վայրում, որտեղ ծրագրվում է տեղադրել հուշարձանը, տեսարան է բացվում այն կղզու ուղղությամբ, որը 2 տարի առաջ դարձել էր արյունալի ողբերգության վայր:
2011թ. հունիսի 22-ին Բրեյվիկը մայրաքաղաքի կառավարական թաղամասում գործի դրեց պայթուցիկ սարք, ապա Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարում՝ Ուտյոայում, կազմակերպեց արյունալի սպանդ՝ սպանելով 69 և վիրավորելով 66 մարդու:










































