Այսօր Սահմանադրական դատարանը ամբողջությամբ բավարարեց իրավաբաններ՝ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի դիմումը կապված՝տեղեկատվական աղբյուրները բացահայտելու խնդրի վերաբերյալ։
Դատարանը հստակ սահմանեց, թե որ երեք դեպքերում լրատվամիջոցը պետք է հրապարակի տեղեկատվության աղբյուրը:
Իրավաբանները պատրաստվում են առաջիկայում դիմել Վճռաբեկ դատարան գործը վերաբացելու պահանջով:
Եվ Արա Ղազարյանը, և Արտակ Զեյնալյանը լիովին բավարարված են ՍԴ վճռով և նշեցին, որ այս որոշումը նախադեպային է և քննչական մարմինները այլևս չեն կարող իրենց նախասիրությամբ պարտադրել լրատվամիջոցին բացահայտելու իր աղբյուրը: