Ոչ մեծ, ռոբոտացված EZ10 ավտոբուսնները, որոնք նախագծել է ֆրանսիական EasyMile ընկերությունը, շահագործման կհանձնվեն Կալիֆոռնիայում և Սինգապուրում։
EZ10-ը լիովին ինքնակառավարվող տրանսպորտային միջոց է, որը նույնիսկ ղեկ չունի։ Այն աշխատում է էլեկտրական շարժիչով, որը սնվում է լիթիում-իոնային մարտկոցների բլոկից։ Լիցքավորումը բավարարում է մոտ 80 կմ ճանապարհ անցնելու համար։ Շարժման միջին արագությունը 20 կմ/ժամ է, առավելագույնը՝ 40 կմ/ժամ։
Մինի ավտոբուսները կարող են տեղափոխել 12 ուղևորի։ Դրանցում ներկառուցված են ջարդվելուն դիմակայող հատուկ միջոցներ։
Փորձարկումները ծրագրվում է սկսել դեկտեմբերին, իսկ լիարժեք ուղևորափոխադրումները կկազմակերպվեն 2016-ի կեսերին՝ հայտնում է 3dnews-ը։
EasyMile EZ10 մինի ատոբուսների շահագործման նախագծեր են իրականացվում նաև Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում։