Աշխարհում ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Boeing-ը, ներկայացրել է 6-րդ սերնդի F/A-XX կործանիչի թարմացված տարբերակը: Ցուցադրությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Sea-Air-Space Exposition 2013 ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին գրում է Flightglobal-ը:
Առանց պոչի, երկշարժիչ օդանավը կարող է թռչել ինչպես օդաչուով, այնպես էլ առանց օդաչուի: Սակայն օդանավի թևերի կառուցվածքը նրան ավելի նկատելի է դարձնում ռադարների համար:
Հետևի ուղղահայաց ստաբիլիզատորի բացակայությունը վկայում է այն մասին, որ օդանավը օպտիմալացված է բարդ պայմաններում աշխատելու:
F/A-XX-ը օդանավի նախատիպն է, որը պետք է մինչ 2030 թվականը ԱՄՆ ռազմածովային ուժերում փոխարինի F/A-18E/F Super Hornet-ին և EA-18G Growler-ին:










































