ԱՄՆ ռազմական գերատեսչությունը 2014 ֆինանսական տարում ՀՀՊ ծրագրի համար կխնդրի 9.16 միլիարդ դոլար՝ նշվում է նոր ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) ամերիկյան ռազմական բյուջեի նախագծում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Դա մոտավորապես 550 մլն դոլարով քիչ է, քան այս տարի՝ 9.71 մլրդ դոլար: Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ ծախսերը կարող են ավելի կրճատվել, եթե նոր ֆինանսական տարում սեկվեստրն ուժի մեջ մնա:
Կրճատման տակ է հայտնվել նաև հակահրթիռային պաշտպանության ծրագիրը՝ չնայած Հյուսիսային Կորեայի սպառնալիքների առնչությամբ Վաշինգտոնի անհանգստությանը:
Նոր բյուջետային հայցը վարչակազմին կներկայացվի հավանաբար ապրիլի 10-ին: 2014-ի ռազմական բյուջեի նախագիծն ամբողջապես գնահատվում է 526.6 մլրդ դոլար:







































