Հունգարացի հայտնի դիզայներ Թամաշ Կիրայը, ով Արևելյան Եվրոպայի առաջին մոդելյորն է, Բուդապեշտի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է France Press-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
60-ամյա դիզայների մարմինը կիրակի օրն է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ մահից առաջ նրան ծեծել են: Ոստիկանությունը Կիրայի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցել, նախնական հետաքննություն է տարվում:
Փառքը Թամաշ Կիրային այցելել է 1980-ականերին: Նա աշխատել է նորաձևության աշխարհի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն և Վիվյեն Վեսթվուդը: Նրա աշխատանքները հայտնվել են Vogue ևDer Spiegel ամսագրերի էջերին: Կիրայը սադրիչ գործեր է ստեղծել՝ հաճախ դրանց համար ոչ ստանդարտ նյութեր օգտագործելով:








































