Saturday, 13 06 2026
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Արևմուտքը ցանկանում է ստեղծել «Կովկասի միացյալ նահանգներ»` Թբիլիսի մայրաքաղաքո՞վ

Վրացական «Ռեզոնանսի» թերթում հրապարակվել է Էկա Բասիլանիայի «Կովկասի միացյալ նահանգներ` Թբիլիսի մայրաքաղաքո՞վ» խորագրով հոդվածը.

«Միջազգային հանրությունն աշխատում է «Կովկասի միացյալ նահանգների» ստեղծման վրա: Փորձագետների գնահատմամբ, միացյալ Կովկասի գաղափարը պատկանում է Արևմուտքին, որը դրանով ցանկանում է հակադարձլ Մոսկվայի «Նոր ԱՊՀ» նախաձեռնությանը:

Վրաց փորձագետները չեն բացառում, որ Արևմուտքն իսկապես կարող է աշխատանքներ տանել այդ պլանի վրա, քանի որ Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները գտնվում են փակուղային վիճակում: Այդպիսի պլան առաջ քաշելիս Արևմուտքը նպատակ է հետապնդում Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերել մի կողմից՝ Հայաստանը, իսկ մյուս կողմից էլ` Ղարաբաղի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտային գոտիները: Բացի այդ, նոր միավորման շրջանակներում հնարավոր կլինի հասնել այդ հակամարտությունների կարգավորմանը:

Կովկասի խնդիրների գծով վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Ռուսաստանն իր հերթին աշխատանքներ է տանում «Նոր ԱՊՀ» ձևավորելու վրա, որում պետք է ներառված լինեն նաև Աբխազիան ու Հարավային Օսիան: Սակայն հարցականի տակ է այն, թե ռուսական այդ նախաձեռնությանն ինչպիսի մոտեցում կցուցաբերեն ԱՊՀ անդամ երկրները:

Բացի այդ, Ռուսաստանը Բելառուսից պահանջում է ճանաչել Աբխազիայի և Հարվային Օսիայի անկախությունը, ինչի արդյունքում դրանք ավտոմատ կերպ կներառվեն ռուս-բելառուսական գործող դաշինքում:

Արեշիձեի կարծիքով, հենց դրա համար էլ ներկայումս Արևմուտքը շտապում է «Կովկասի միացյալ նահանգների» ստեղծման հարցում: Սակայն քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն անիրատեսական է համարում այդ գաղափարը, քանի որ դրան խանգարում են Կովկասում առկա հակամարտային գոտիները, ինչպես նաև այն, որ Կովկասի պետությունները բավական տարբեր մոտեցումներ ունեն շատ հարցերում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարեց, որ Ռուսաստանը մեծապես վախենում է Կովկասը կորցնելուց. «Եթե Ղարաբաղի հարցում համաձայնագիր կնքվի, ապա Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունը: Վերջինս կսկսի կողմնորոշվել դեպի Արևմուտք:

Դրա համար էլ Ռուսաստանն ամեն գնով խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին: Նա միայն պատրանք է ստեղծում, թե իրապես ցանկանում է հասնել դրա կարգավորմանը, և շարունակ հանդիպումներ է կազմակերպում: Ավելին, ես կարող եմ ասել, որ հենց Ռուսաստանն է «հայկական դրոշի տակ օկուպացրել» Ղարաբաղը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում