Վերջերս ռեփեր Ռիկ Ռոսսը, ով սպորտային հագուստի և կոշիկի Reebok բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է հանդիսանում, U.O.E.N.O անվանմամբ սկանդալային հիթ է ձայնագրել:
Կանանց իրավունքների պաշտպան UltraViolet ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ երգն ուղղակի սեռական բռնության կոչ է անում: Կազմակերպությունը պահանջում է, որպեսզի Reebok-ը դադարեցնի ռեփերի հետ պայմանագիրը: Այս պահին դիմումի տակ ավելի քան 70 հազար մարդ է ստորագրել, տեղեկացնում է Fashiontime-ը:
Reebok-ի կողմից մինչ այժմ մեկնաբանություններ չեն եղել, իսկ ահա Ռիկ Ռոսսը հերքել է իր հասցեին արված բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ UltraViolet-ի ներկայացուցիչները ճիշտ չեն հասկացել իր երգի բառերը:





































