Վրաստանի միջոցով Ռուսաստան կհոսեն թուրքական գյուղատնտեսական ապրանքները: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեն, այս մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
Նրա խոսքերով՝ ռուսական շուկա կմատակարարվեն նաև վրացական բանջարեղենները, իսկ աշնանից սկսած՝ նաև մրգերը և այլ գյուղատնտեսական ապրանքներ:
Նա տեղեկացրել է նաև, որ ռուսական շուկայում իրենց արտադրանքը կարող են վաճառել գինեգործական, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և հանքային ջրեր արտադրող մինչև 60 վրացական ընկերություններ: Մինչդեռ այս պահի դրությամբ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու ցանկություն են հայտնել 80 ընկերություններ, որոցից չորսը հանքային ջրեր արտադրողներ են։








































