«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան մարտ ամսվա ուժեղագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ակումբի երկրպագուների կողմից: Դե Խեան գերազանցել է Մայքլ Կերիկին, Շինջի Կագավային և թիմի այլ ֆուտբոլիստների:
Հանրահայտ դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Դե Խեայի տեղափոխությունը տեղի է ունեցել 2011/12 թվականի մրցաշրջանում:
Դարպասապահը մասնակցել է «կարմիր սատանաներ»-ի` մարտին կայացած բոլոր 5 հանդիպումներին և երեք անգամ անաղարտ է պահել սեփական դարպասը:







































