Նիգերիայում սկսված բախումներից հետո, որոնք հաջորդել են ապրիլի 16-ի նախագահական ընտրություններին, զոհերի թիվը հասել է 500-ի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում անելով տեղի իրավապաշտպաններին:
«Հանուն քաղաքացիական իրավունքների» կազմակեպությանը, որը տեղակայված է Կադունա նահանգում, հայտնի է 516 զոհի մասին: Իրավապաշտպանները տեղեկացրել են նաև, որ այս թիվը աճելու միտում ունի:
Հիշեցնենք, որ բախումները Նիգերիայում սկսվել են այն բանից հետո, երբ Նիգերիայի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Գուդլաք Ջոնաթանը, ինչն ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել: Այս բախումները սպառնում են վերածվել միջկրոնականի, քանի որ նախագահի թեկնածուները տարբեր էթնոկոնֆեսիոնալ խմբերից են` Գուդլաքը քրիստոնյա է, իսկ նրա մրցակիցը` մուսուլման:








































