Բրիտանական The Sun տաբլոիդը զուգահեռներ է անցկացրել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի ու ամերիկացի մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի միջև:
Պարբերականի կարծիքով, որը հրապարակել է նյութ «երկու ամենահայտնի Կիմերի» մասին, առկա է նվազագույնը 10 կետ, որոնցով Հյուսիսային Կորեայի ղեկավարին ու Քարդաշյանին կարելի է համեմատել:
Երկու հերոսների միջև նմանությունները սկսվում են Արևմուտքի հետ հարաբերություններով: Քարդաշյանի դեպքում նկատի ունեն նրա սիրավեպը Քանյե Ուեսթի (West՝ Արևմուտք) հետ, Կիմ Չեն Ինի դեպքում՝ Հյուսիսային Կորեայի լարված հարաբերությունները Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ:
Հետո տաբլոիդը գնահատում է երկու Կիմերի համակիրների թիվը: Պարբերականը նշում է, որ Քարդաշյանն առաջ է անցնում Կիմ Չեն Ինից, քանի որ ունի ավելի մեծ «բանակ»: Նա Twitter-ում «ունի» 17,5 մլն մարդ այն դեպքում, երբ ԿԺԴՀ-ի կողմնակիցները 1,1 մլն են։
Որպես Կիմերի համեմատության երրորդ ցուցանիշ՝ թերթն ընտրել է մարզիկների հետ նրանց հարաբերությունները: Հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը շփվում է բասկետբոլիստ Դեոնիս Ռոդմանի հետ, իսկ Քարդաշյանը 72 օր ամուսնացած է եղել բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ:
Ապա թերթը համեմատում է Կիմերի ծնողներին, նրանց սերը ջրում զբոսանքների նկատմամբ, «Կ» տառի նշանակությունը երկուսի կյանքում, ավելորդ քաշը, զենքի հետ վարվելու ունակությունը:








































