Իսրայելը չի համաձայնի Տաճարի լեռան վրա միջազգային ներկայությանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը:
Վերջերս Իսրայելում սրվել է հակամարտությունը Էլ-Աքսա մզկիթի շուրջը: Պաղեստինցիները իսրայելցիներին մեղադրում են Տաճարի լեռան ստատուս քվոն վերանայելու մտադրության մեջ, որտեղ գտնվում է մզկիթը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուրբաթ օրը չնախատեսված նիստ է գումարել Իսրայելի և Պաղեստինի միջև լարված հարաբերությունների հետ կապված:
«Իսրայելը չի համաձայնի Տաճարի լեռան վրա որևէ միջազգային ներկայության»,- ասել է Դանոնը:









































