Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը անձնական նամակ կուղարկի՝ ցավակցություն հայտնելով «երկաթե տիկին» Մարգարեթ Թետչերի հարազատներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Թագուհին սգում է բարոնուհի Թետչերի մահը: Ձերդ մեծությունը ընտանիքին ցավակցություններով մասնավոր նամակ կուղարկի»,- հայտնել են Բուկինգհեմյան պալատից:
Հիշեցնենք, Մարգարետ Թետչերը մահացել է այսօր առավոտյան 87 տարեկանում: