Independent-ի փոխանցմամբ՝ եգիպտացի դերասանուհի Էնթիսարը կկանգնի դատարանի առջև այն պատճառով, որ նա al-Qahira Waalnas հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երիտասարդները պետք է դիտեն պոռնո, եթե ինչ-ինչ պատճառներով ամուսնացած չեն։ Էնթիսարը դա կարևորել էր նրանով, որ երիտասարդներն այդ կերպ կիմանան, թե ինչ և ինչպես է պետք անել հարսանիքից հետո։
Ընդդեմ Էնթիսարի արտահայտությունների՝ բողոք է ներկայացրել «Ո՞վ է սիրում Եգիպտոսը» կառավարամետ խումբը։ 44-ամյա Էնթիսարը պետք է դատարան ներկայանա նոյեմբերի 10-ին։ Եգիպտական օրենքներով՝ նա կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։








































