«Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում իր մեկնարկային՝ «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը: Մասնագետը չի անհանգստանում ընդամենը երկու հարձակվողների առկայությունից:
«Այժմ մեր թիմի հարձակման գծում են Սթրիջն ու Օրիգին: Կբավարարվեմ երկու հարձակվողով: Տեղեկություններ ունեմ, որ Ֆիրմինոն և Բենտեկեն մոտ են վերադառնալուն: Հուսով եմ, որ նրանք լիարժեք մարզումները կվերսկսեն հաջորդ շաբաթ»,- հայտարարել է Կլոպը:
Հարկ է նշել, որ «Լիվերպուլ»-ի ևս մեկ հարձակվող՝ Դենի Ինգզը բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը վնասվածքի պատճառով:








































