Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե մարդիկ ինչպես են աղբի սև տոպրակից դուրս բերում ողջ նորածին երեխայի. այն գտել են ճամփեզրին: Տոպրակը բացելով՝ նրանք տեսել են, որ փոքրիկը կցված է եղել պորտալարով ու ընկերքով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ցնցող տեսանյութն արագորեն տարածվել է համաշխարհային ԶԼՄ-ներով, սակայն դեռ հայտնի չէ, թե այն որտեղ է նկարահանվել: Ենթադրվում է, որ երեխային գտել են Ֆիլիպիններում: