Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապշատպան Սամի Խեդիրան նշել է, որ թուրինյան ակումբը հիանալի կազմ ունի և կարող է իր առջև դնել ամենաբարձր նպատակները:
«28 տարեկան եմ և բավականաչափ փորձ ունեմ: Երկար ճանապարհ եմ անցել: Հանդես եմ եկել «Ռեալ»-ի կազմում, խաղացել Չեմպիոնների լիգայում:
Փորձը, որ ես ձեռք կբերեմ «Յուվենտուս»-ում նոր է և յուրահատուկ: Մենք հիանալի թիմ ունենք, որի կազմում խաղում են գերազանց ֆուտբոլիստներ: Ցանկանում եմ, որ «Յուվենտուս»-ը վերգտնի իր առաջատար դիրքերը Եվրոպայում»,- Tmw-ը մեջբերում է Խեդիրայի խոսքերը:










































