Wednesday, 24 06 2026
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը

Հայրենիքում հաստատված «մինչև վերջին արյան կաթիլը Ասադին հավատարիմ» սիրիահայերը երախտապարտ են Ռուսաստանին

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը կետային ավիահարվածներ է հասցնում Իսլամական պետության գրոհայինների դիրքերին Սիրիայում: Նախորդ շաբաթ Ռուսաստանի Կասպիական նավատորմի չորս ռազմանավ հրթիռակոծել էին Սիրիայում Իսլամական պետության դիրքերը: Ընդհանուր առմամբ՝ հարվածի համար օգտագործվել է 26 հրթիռ: Հարված է հասցվել 11 թիրախների, նրանք բոլորը ոչնչացվել են: Խոսելով Սիրիայում իրականացված այս ռազմական գործողություններից՝ Պուտինն ասել էր, թե դեռ վաղ է խոսել հաջողությունների մասին և պաշտպանության նախարարին հանձնարարել Սիրիայի ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ: ԱՄՆ-ն արձագանքել էր: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ համագործակցել Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխել իր սխալ ռազմավարությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մտադիր չեն Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի հետ հետախուզական տվյալներ փոխանակել, քանի դեռ Ռուսաստանը չի դադարել աջակցել Բաշար Ասադին:

Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել այս իրադարձություններին՝ փորձելով պահել չեզոքությունը: Թեև պաշտոնական արձագանք չկա, բայց Հայաստանում բնակվող սիրիահայերը ոգևորված են ՌԴ-ի գործողություններից: Ավելին՝ կիրակի` հոկտեմբերի 18-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի կունենա երախտագիտության հավաք՝ ի նշան Սիրիայում ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունների: Հայաստանում Սիրիայի դեսպանատունն ընդառաջել է Հայաստանի սիրիահայ ուսանողների միության կոչին, Հայաստանում բնակվող սիրիահայերի մասնակցությամբ ռուսական դեսպանատան դիմաց երախտագիտության հավաք անցկացնելու համար:

Երկու ամիս առաջ Հալեպից Հայաստան եկած Նազարեթ Արոյանի կարծիքով ՝ այս փուլում ՌԴ-ի և Սիրիայի ժողովրդի շահերը համընկնում են: Եվ ՌԴ-ի գործողությունները զսպում են իսլամիստ ահաբեկիչներին: Սիրիահայ Լևոն Բաշկարյանի, Վազգեն Տեր-Դավթյանի, Նազա Կույումջյանի դիտարկմամբ էլ՝ սիրիահայերը ոչ թե Պուտինի վարած քաղաքականությանն են վստահում, այլ Բաշար Ասադին, քանի որ հենց նա է դիմել ՌԴ-ի նախագահին:

Սիրիահայերի դիտարկմամբ՝ իրենք նախկինում չեզոքություն են պահպանել՝ոչ ԱՄՆ-ի քաղաքականությունից են խոսել, ոչ էլ ՌԴ-ի, բայց փաստ է, որ Սիրիայում Թուրքիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի գործողությունները ի շահ ժողովրդի չեն:

Սիրիահայերը վստահ են՝ ուժի միջոցով Ասադին հեռացնել չի հաջողվելու, այլ հարց է, եթե գերտերությունները հարցի շուրջ համաձայնության գան: Ի՞նչ պիտի անեն այս պարագայում սիրիահայերը, դժվար է ասել, բայց չեն կարող կորցնել ավելին, քան կորցրել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում