Անգլիայի Բրեդֆոր քաղաքի դատարանը պետք է դատավճիռ կայացնի Դենիել Ֆրեյնի դեմ, ում մարտի սկզբին ոստիկանություն էր տարել իր ընկերը՝ Բեթմենի համազգեստով 39-ամյա Սթեն Ուորբին: Ինչպես գրում է The Scotsman-ը, Ֆրեյնին պետք է պատժեն բանկային անդորրագիր գողանալու և կանխիկացնելու համար:
Թե կոնկրետ ինչ պատիժ է սպառնում Բեթմենի ընկերոջը՝ չի հաղորդվում: Մարտին նա հասցրել է ելույթ ունենալ դատավորների առջև, սակայն դատավճիռը սպասվում է այսօր: Բրեդֆորդի բնակիչն արդեն 29 անգամ դատապարտվել է 49 տարբեր մեղադրանքներով:
Ավելի վաղ Ուորբին պատմել էր, որ իր ընկերն անձամբ է խնդրել, որպեսզի ինքը նրան ոստիկանական բաժանմունք տանի, որտեղ նա հանձնվել է իրավապահներին: Դա տեղի է ունեցել մարտի սկզբին՝ նույն օրը, երբ Ուորբին վերադարձել է Լոնդոնում անցկացված ֆուտբոլային խաղից, որտեղ զվարճանքի համար գնացել էր Բեթմենի համազգեստով: