Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 104 մասնակցի, ովքեր դեմ են հանդես եկել Բրյուսելում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Մոտ 600 մարդ էր հավաքվել քաղաքի կենտրոնում` փորձելով փակել գագաթնաժողովին մասնակից ԵՄ առաջնորդների հանդիպման վայր տանող ճանապարհը:
Նշվում է, որ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանության ներկայացուցիչները վարչական կալանքի տակ են առել 104 մարդու, որպեսզի «թույլ չտրվի ցուցարաներին հասնել հսկվող տարածք»:










































