Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Շերամի և Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում Հաղթանակ թաղամասի բնակիչ, 46-ամյա Մխիթար Մխիթարյանը իրեն վստահված ГАЗ 31105 մակնիշի 34 PU 588 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ամառանոցային 2-րդ զանգվածի բնակիչ ,20-ամյա Ռոզա Վարդանյանին և Աշտարակ քաղաքի բնակիչ, 20-ամյա Բելլա Խաչիկյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով` Բ. Խաչիկյանը սովորում է Երևանի Պետական hամալսարանի 4-րդ կուրսում, իսկ Ռ. Վարդանյանը` Երևանի Պետական Տնտեսագիտական hամալսարանի 4-րդ կուրսում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































