Ամերիկուհի Էլիզաբեթ Պերիշը դարձել է աշխարհի առաջին մարդը, ով անցել է ծերացման գենետիկական թերապիա:
Նրան ներարկել են ներերակային լուծույթ, այսպես կոչված՝ գենետիկ կառուցվածքով: Սեանսները անցկացրել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, քանի որ ԱՄՆ-ում այդ թերապիան անօրինական է, հայտնում է rosbalt.ru-ն:
Պերիշի մոտ ակտիվացրել են տելոմերազաները վիրուսային վեկտորների օգնությամբ և ներարկել ֆոլիստատինի սինթեզը ակտիվացնող կոնստրուկցիաներ: Ավելի վաղ այդ մեթոդը մարդկանց վրա չէր օգտագործվում, սակայն այդ մեթոդով մկների կյանքի տևողությունը ավելացել է 13-24 %-ով` կախված տարիքից:
Տելոմերազան ֆերմենտ է, որը քրոմոսոմների ծայրերին վերակառուցում է ԴՆԹ-ն: Ծերացումն ուղեկցվում է տելոմերի քայքայումով, ինչը տելոմերազան ընդունակ է վերականգնել:
Բացի այդ, ամերիկուհուն ներարկել են գենետիկական կոնստրուկցիաներ ֆոլիստատինով, ինչը խթանում է մկանային աճը: Այն արդեն կիրառվում է մարդկանց վրա:










































