Metro-ի փոխանցմամբ՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքի երեք բնակիչներ որոշել են ընդհանուր երեխա ունենալ։ Ամուսնական գործընկերության մեջ գտնվող տղամարդիկ պլանավորում են դիտարկել այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են որդեգրումն ու փոխնակ մայրությունը։
29-ամյա Շեյն Կուրանն ու 27-ամյա Ադամ Գրանտն արդեն իսկ ամուսնության մեջ են եղել, երբ գիշերային ակումբում ծանոթացել են 29-ամյա Սեբաստիան Տրանի հետ։ 2012 թվականից կանադացիները սկսել են ապրել համատեղ։ Որպեսզի Տրանն իրեն չզգա որպես երրորդ ավելորդ անձ, զույգն ամուսնալուծվել է։
Կուրանն ընդգծել է, որ իրենք ունեն երկու հարազատ քույրեր, որոնք պատրաստ են դառնալ փոխնակ երեխաներ՝ իրենց ապագա երեխաների համար։ Նա ընդգծել է, որ նրանք գրեթե պայքարում են միմյանց դեմ՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու համար։ Կանադայում միասեռ ամուսնությունները թույլատրվել են 2005 թվականի հուլիսի 20-ի օրենքով։









































