Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Իրանը ՀՀ-ի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ և Սև ծով. Իրանի տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին: Ողջունելով իրանցի պաշտոնակցին՝ Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ երկկողմ այցերն ու սերտ համագործակցությունը կակտիվացնեն հայ-իրանական գործընկերությունը տրանսպորտի ոլորտում՝ նշանակալի շահ բերելով երկու պետությունների տնտեսություններին:

«Մեր ժողովուրդներն աշխարհին հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ մեծ փորձով, այդ հանգամանքը ևս մեր երկկողմ հարաբերություններում պետք է գերակշիռ լինի»,- ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի վարչությունից` նշել է նախարարը: Համիդ Բեհբահանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի ու Իրանի միջև արդեն գոյություն ունեցող բազմամյա բարիդրացիական կապերն ու գործնական շփումները: «Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ և մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է դրանք խորացնենք: Այս հանգամանքն ավելի է հեշտացնում մեր աշխատանքը:

Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև Սև ծով»,- ասել է Իրանի իսլամական հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարը: Հանդիպման ընթացքում՝ նախարարներն անդրադարձել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ինչպես նաև ավտոմոբիլային բարձրակարգ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման գործում: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իրանցի պաշտոնակցի կողմից հրավեր է ստացել այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ առաջիկայում անպայման կնախատեսի նման այց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում