Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական մարտական ինքնաթիռները Սիրիայի Հալեպ նահանգում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի հրամանատարական կետ, իսկ Իդլիբի նահանգում՝ ականառումբերի պատրաստման արտադրամաս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա մանրամասնել է, որ Հալեպի նահանգում ռմբահարումներն իրականացրել են «Սու-24Մ» ինքնաթիռները, իսկ Իդլիբի նահանգում՝ «Սու-25» ինքնաթիռները։









































