Անցած գիշեր ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռմբակոծության են ենթարկել Մուամար Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում: Բաբ Ալ-Ազիզիյա շրջանում գտնվող կառավարական շենքերի վրա արձակվել է մի քանի հզոր հրթիռ: Շենքերից մեկը հիմնովին ավերվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Լիբիայի իշխանությունները հաղորդում են, որ ավելի քան 45 մարդ վիրավորվել է, նրանցից 15-ը գտնվում են ծանր վիճակում: Հայտնի է նաև, որ Տրիպոլիում դադարել են գործել երեք պետական հեռուստաալիքներ:
Ավելի ուշ Քադաֆիի կառավարությունը հայտարարել է, որ ռմբակոծությունների թիրախը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին էր: Կառավարության մամուլի ծառայությունը կարծիք է հայտնել, որ այս գործողությունների վերջնական նպատակը Քադաֆիի ֆիզիկական ոչնչացումն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:










































