Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վերջնական որոշումը, որն առնչվում է Շվեյցարիայում թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի այն խոսքերին, թե «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է»։
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը տվյալ գործով իր վճիռը հրապարակել էր 2013 թվականի դեկտեմբերի 17-ին՝ համարելով, որ Հայոց ցեղասպանության հերքման քրեականացումը հակասում է մարդու իրավունքներին։ Սակայն Շվեյցարիան բողոքարկել էր այդ որոշումը։
ՄԻԵԴ-ն այժմ մերժել է Շվեյցարիայի բողոքարկումն ու նախկին որոշումը թողել է անփոփոխ։ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության եղելությունը հերքելու համար քրեական հետապնդումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին։











































