Չորեքշաբթի երեկոյան մոտ 2 000 մարդ է հավաքվել Գերմանիայում՝ Մագդեբուրգում ցույցին՝ անհամաձայնություն հայտնելու փախստականների ընդունման հարցում իշխանությունների քաղաքականությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ միջոցառումն անցել է առանց դեպքերի:
Բողոքի ակցիայի նախաձեռնողը եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է: Ցույցի մասնակիցները հավաքվել են Տաճարի հրապարակի մոտ և անցել են մինչև Շուկայի հրապարակ: Դրան զուգահեռ անցկացվել է «Միություն աջերի դեմ» կազմակերպության պատասխան ակցիան, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Կարգը պահպանել է 450 ոստիկան:
Իսկ Դրեզդեն քաղաքում նույնանման ակցիա է անցկացվել երկուշաբթի:






































