Մոսկվան և Անկարան անում են հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու համար երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային հակամարտություններից, այդ թվում՝ Սիրիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ալի Քեմալ Այդինը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Երկու կողմերն էլ ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի երկկողմ հարաբերությունները պաշտպանեն տարածաշրջանային հակամարտություններից և բանավեճերից»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ազդում Սիրիայում Ռուսաստանի գործողությունները երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ սպասվող բարձր մակարդակի հանդիպման հեռանկարների վրա:









































