Մեքսիկայի ոստիկանությունը հայտնում է 14-ամյա դեռահասի ձերբակալության մասին, որին Facebook-ի միջոցով վարձել են սպանություն իրագործելու համար: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ստորին Կալիֆոռնիա նահանգի դատախազության ներկայացուցչի հաղորդմամբ՝ դեռահասը ոստիկաններին խոստովանել է, որ իրեն 31 հազար պեսո (1.900 դոլար) են առաջարկել, որպեսզի ինքը մարդ սպանի Տիխուանա քաղաքում:
Նշանակված ժամին երիտասարդը գնացել է քաղաքի շրջաններից մեկը, որտեղ սովորաբար հավաքվում են թմրավաճառները, նրան զենք են տվել և ասել, թե ում պետք է սպանի:
Սպանությունից կարճ ժամանակ անց դեռահասը ձերբակալվել է և խոստովանական ցուցմունք տվել:
Տիխուանայի ոստիկանապետ Ալեխանդրո Լարեսը նշում է, որ Մեքսիկայի հանցավոր խմբավորումները հաճախ են դեռահասներին օգտագործում որպես վարձու մարդասպան, քանի որ օրենքով նրանց չեն կարող երկար ժամանակով ազատազրկել:









































