Եվրոպան պատած միգրացիոն ճգնաժամը շարունակում է մնալ ԵՄ գլխավոր թեման, որի ղեկավարությունը վերջին ամիսներին ամեն կերպ փորձում է ելք գտնել դրանից։ Այդ թեման կդառնա ԵՄ կենտրոնական պետությունների ու կառավարությունների ղեկավարների պլանային գագաթնաժողովի օրակարգում, որը բացվում է Բրյուսելում։ Դրանից բացի՝ միության առաջնորդները կքննարկեն Մեծ Բրիտանիայում կայանալիք առաջիկա հանրաքվեն, իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«ԵՄ առաջնորդները հանդիպում կանցկացնեն միգրացիոն ճգնաժամի ֆոնին և կշարունակեն քննարկել այդ թեման բոլոր ասպեկտներում։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կմեծացնեն ջանքերը դրա հաղթահարման համար և կստեղծեն միգրացիային առնչվող արդյունավետ, մարդասիրական և անվտանգ եվրոպական քաղաքականություն»,- հայտնել է Եվրախորհրդի մամլո ծառայությունը։










































