Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Չարենցավանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ապրիլի 5-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ իրենց է դիմել Չարենցավանի 4-րդ թաղամասի 2-րդ շենքի բնակիչ Գևորգ Խաչատրյանը և հայտնել, որ հայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ պարզել են, որ Գ. Խաչատրյանի հայրը, 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող ջրանցքի հարևանությամբ գտնվող և իրեն պատկանող ավտոտնակում ինքնասպան է եղել:









































