WikiLeaks կազմակերպությունը համացանցում հրապարակել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին 1.7 մլն գաղտնի փաստաթուղթ:
Այս անգամ խոսքը 1973-1976թթ. մասին է, երբ ԱՄՆ-ում արտաքին քաղաքականությունը վարում էին ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Հենրի Քիսինջերը և պետքարտուղար Ռիչարդ Նիքսոնը և Ջերալդ Ֆորդը:
Տվյալների բազան ներառում է ԱՄՆ դեսպանների զեկույցները, Կոնգրեսի նամակագրությունը:
Այդ փաստաթղթերի մեծ մասը գաղտնի էր:
Հայտնի է, որ այդ՝ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում Չիլիում Պինոչետի գլխավորությամբ տեղի է ունեցել պետական հեղափոխություն սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի դեմ: Այժմ հայտնի է, որ ԱՄՆ քաղաքական գործիչները և պետծառայողները կապ են պահպանել իշխանությունը նվաճել ցանկացողների հետ:









































