Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք ամենուր, այդ թվում Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը

 

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկայն հարաբերությունները։

-Ես կարծում եմ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները շատ լավ են ընթանում։ Ես երեկ Գորիսում էի, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերությունը վերագործարկեց «Որոտանի հիդրո կասկադ»-ը։ Հայաստանի Հանրապետության նախագահն էլ էր ներկա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անցած շաբաթվա ընթացքում այստեղ էր ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը, ով բարձր գնահատեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։ Մենք Հայաստանում ընդունել ենք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության հարցերով պատվիրակությանը։

-Որոտանի հետ կապված համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ եք տեսնում։

-Որոտանի հիդրո կասկադի հետ կապված կարող եմ ասել, որ «ՔոնթուրԳլոբալ»  ընկերությունը նախնական 50 մլն դոլար ներդրման մասին է խոսում, անձնակազմի վերապատրաստման լայնածավալ աշխատանքներ իրականացնելու մասին է խոսվում, ինչպես նաև հիդրոկայանի վերազինման աշխատանքներ են կատարվելու, քանի որ դեռևս առկա են խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներ։

-Ավելի վաղ դեսպան Միլսը հայտարարել էր, թե Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը ժողովրդավարությանը և անգամ՝ ազգային անվտանգությանը։

-Այդ հայտարարությունից հետո մեզ հարցադրում են անում, թե այդ հայտարարությունը դեսպանի անձնական կարծիքն է, թե ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա միացյալ նահանգների պաշտոնական քաղաքականությունն է։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք ամենուր, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք գոհ ենք Հայաստանի Կառավարության հետ այդ հարցի շուրջ համագործակցությունից և հակակոռուպցիոն աշխատանքների ընթացքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում