Սիրիայի տարածքում իրանական կամ ռուսական ցամաքային զորքերի ներկայության մասին հաղորդագրությունը չի համապատասխաում իրականությանը՝ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Խոսելով Իրանի մասին՝ Սիրիայում կան միայն զինվորական խորհրդատուներ»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր Հալեպ նահանգում հազարից ավելի իրանցի զինվորականների ներկայության մասին, որոնք իբրև թե լիբանանյան Հըզբոլլահ շարժման մարտիկների հետ համատեղ պատրաստ են ռազմական գործողություն անցկացնել ընդդեմ ահաբեկիչների։
Ալ-Զոուբին ընդգծել է, որ բոլոր ցամաքային գործողություններին մասնակցում են միայն սիրիական բանակի զինծառայողներն ու ազգային աշխարհազորի ջոկատները։









































